ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԽԾԲ-ն հասել է ԿԳՄՍ նախարարություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերածվել է խնամի, ծանոթ բարեկամներին աշխատանքի և բարձր պաշտոնների տեղավորելու գործակալություն։ Կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո իր մտերիմներին սկսել է տեղավորել բարձր պաշտոնների։ Ի դեպ, նախքան նրա նշանակումը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն օրինակ, որևէ իր մտերիմի, ծանոթի նախարարությունում պաշտոնի չի տեղավորել, փոխնախարարը թերևս մտադիր է այս հարցում գերազանցել իր ղեկավարին։

Տակավին վերջերս փոխնախարար նշանակված Սվաջյանն արդեն հասցրել է երեք նշանակում անել։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն է նշանակվել Սվաջյանի մտերիմ ընկերուհի Լիլիթ Մնացականյանն, իսկ թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տնօրեն է դարձել Գոռ Մսրիկյանը։

Այս նշանակումները բավական զայրացրել են նախարարության աշխատակիցներին, որտեղ տարիներ շարունակ սովոր են եղել, որ պետք է բարձր պաշտոնների նշանակվեն մարդիկ, ովքեր, առնվազն որևէ կապ ունեն կրթության հետ և փորձ ղեկավարելու կրթական հիմնարկները։

Մինչ Փաշինյանը հայտարարում է, թե կրթությունը Հայաստանում ռազմավարական ուղղություն է, իսկ մանկավարժներն ու պաշտոնյաները պետք է բարձր բարոյական և կրթական որակներ ունենան, ԿԳՄՍ փոխնախարարը կարծես «թքած» ունի վարչապետի բոլոր հայտարարությունների վրա։ Նախօրեին էլ մրցույթով ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել, և կրկին Արաքսիա Սվաջյանի մտերիմ ընկերուհին՝ Թամարա Սարգսյանը։ Լուսանկարում աջից փոխնախարարն է, նրա կողքին Լիլիթ Մնացականյանն է նստած, իսկ ձախում՝ ԿԳՄՍ Հանրակրթության վարչության նոր պետը, լուսանկարում պատկերված տղամարդն էլ հենց Գոռ Մսրիկյանն է։ Թերևս հենց այս մեկ դրվագն ապացուցում է, որ Հայստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո պաշտոնների նշանակվում են բացառապես ղեկավարության հետ ունեցած մտերիմ հարաբերությունների, այլ ոչ անձնական որակի և կրթության շնորհիվ։

Աննա Խաչիկյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular