ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթը սահմանադրական կճանաչի՞. Մեկնաբանում է ՍԴ նախագահը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես դեռ չեմ պատկերացնում բովանդակությունը, թե ինչպիսին է լինելու խաղաղության պայմանագիրը, բայց ես կարծում եմ, որ նախքան վավերացումը պետք է ստուգվի Սահմանադրական դատարանի կողմից՝ այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը սահմանադրությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

«Երբ որ սահմանադրական դտարանը կգա այն որոշման, որ պայմանագրում ամրագրված պարտըավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը, դրանից հետո կմեկնարկի միջազգային վավերացման հաջորդ փուլը, այսինքն՝ միջազգային պայմանագիրը կգնա Ազգային ժողով վավերացման, միայն ՍԴ դրական եզրակացության պարագայում»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք ՍԴ-ն կվավերացնի այն, եթե պայմանագրում կետ լինի Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ, արդյոք այն Սահմանադրությանը համապատասխան կճանաչվի, Դիլանյանն ասաց. «Ես որպես իրավաբան պատասխանեմ,ես շատ լավ պատկերացնում եմ դրա իրավական բովանդակությունը, էությունը, թե ինչ է ասել միջազգային իրավունքի իմաստով ճանաչել որեւէ ազգի կամ ժողովրդի, որեւէ պետության տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունները, այդ պետության տարածքում ապրող ազգերի ու  ժողովուրդների ինքնորոշման իրավունքի  հարաբերակցությանը, ես դրա մասին շաըտ երկար կարող եմ խոսել, բայց որպես ՍԴ նախագահ չեմկարող ասել, թե ինչպիսի որոշում կլինի  ՍԴ կողմից: Չի լինում այդպես, որ ՍԴ նախագահը ապրիորի պատասխանի որեւէ դրույթի վերաբերյալ սահմանադրությանը համապատասխանելու հարցին, պետք է լինի շատ կոնկրետ դրույթ եւ պետք է լինի եւ դատարանի վերլուծություն եւ որոշում»,-ասաց նա:

Նա հավելեց, որ ինքն իշխանությունից որեւէ ճնշվածություն չի զգում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular