ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում. Բորելը G7-ի երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը ՌԴ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեռախոսազրույցներ եմ ունեցել G7-ի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել Ռուսաստանի իրավիճակի վերաբերյալ։ Ես ակտիվացրել եմ ճգնաժամային արձագանքման կենտրոնը։ Մեր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում»,- գրել է նա։

Նշենք, որ G7-ում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն եւ Կանադան։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» ՄՌԿ Թելեգրամ-ալիքում հայտարարություն էր հայտնվել այն մասին, որ ՄՌԿ-ի դեմ օդային գրոհ է իրականացվել։ Մեղքը դրվել էր Ռուսաստանի զինվորական ղեկավարության վրա։ «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ զինված խռովության կոչելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինը հայտարարել էր, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը։ Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ Վորոնեժի բոլոր կարեւոր օբյեկտները նույնպես գտնվում են  «Վագների» վերահսկողության տակ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular