ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրամովը հավաստիացրել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել հայերի անցումը Լաչինի միջանցքով ԿԽՄԿ միջնորդությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 24-ին հանդիպել է Արբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Ինչպես տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ-ում, կողմերը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Ստեփանակերտում։

Բայրամովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել հայերի անցումը անօրինականորեն տեղադրված Լաչինի միջանցքի անցակետով՝ բուժական նպատակների եւ անհրաժեշտ դեղորայքով ապահովման նպատակներով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ։

Նա ավելացրել է, որ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ադրբեջանը  ԿԽՄԿ-ի միջոցով, Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով կարող է օգնություն ցուցաբերել հայերի այլ պահանջներն ապահովելու համար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular