ՌԴ–ում զարգացումներին պետք չէ որեւէ մեկը խառնվի. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի եւ ՌԴ նախագահի միջեւ ՌԴ–ում վերջին զարգացումների հետ կապված հեռախոսազրույց է տեղի ունեցել։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահականից հայտնել են, որ երկոր երկրների նախագահները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումները։ Էրդողանը շեշտել է, որ այս իրավիճակում կարեւոր է ողջախոհ քայլեր իրականացնել։
Հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այս զարգացումներում պետք չէ որեւէ մեկը խառնվի։
Էրդողանը հայտնել է ՌԴ նախագահին, որ խնդրի խաղաղ կարգավորման համար Թուրքիան պատրաստ է իրենից պահանջվող քայլերն իրականացնել։