ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերադառնում ենք դաշտային ճամբարներ․ Պրիգոժին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը իր տելեգրամյան ալիքի միջոցով հայտարարել է, որ ռուսական արյուն չթափելու համար իրենք հետ են դարձնում շարասյուները և վերադառնում դաշտային ճամբարներ։

««Վագներ» ՄՌԿ-ն ցանկանում էին ցրել։ Մենք հունիսի 23-ին դուրս եկանք «արդարության երթի», մեկ օրում հասանք Մոսկվայից 200 կմ հեռավորության վրա։ Այս ընթացքում մենք մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չենք թափել։ 

Այժմ եկել է այն ժամանակը, երբ կարող է արյուն թափվել։ Այդ պատճառով, գիտակցելով կողմերից մեկում ռուսական արդյուն թափելու ամբողջ պատասխանատվությունը՝ մենք հետ ենք դարձնում մեր շարասյունները և ծրագրի համաձայն՝ վերադառնում ենք դաշտային ճամբարներ»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular