ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հնագետները հայտնաբերել են ալյուրի պահածոյացված պարկերով 3000 տարվա հնություն ունեցող հացատուն

ՄՇԱԿՈՒՅԹ

Involta.media-ն գրում է, որ Մեծամորում (Հայաստան) հնագետները հայտնաբերել են 3000-ամյա հացի փուռ, որտեղ, տարօրինակ կերպով, պահպանվել են մի քանի պարկ ալյուր, որոնք մնացել են հողի մեջ։ Գտածոն հայտնաբերվել է մի քանի վառարաններով մեծ շինության մնացորդներում, որը ավերվել է հրդեհից։

Ալյուրը մի քանի տասնյակ սանտիմետր հաստությամբ շերտ է կազմել։ Ենթադրվում է, որ ի սկզբանե շենքում պահեստավորվել է մինչև 3,5 տոննա ալյուր։ Դժբախտաբար, ըստ Ancient Origins հրատարակության դարերի ընթացքում պահպանվել են օրգանական այդ նյութի միայն մի քանի պարկ:

Հիմնականում օգտագործվել է ցորենի ալյուր, որի քանակությունը վկայում է տարածաշրջանում հացի թխման լայնածավալ արտադրության և որոշակի մշակույթի մասին ինչպես միկրո, այնպես էլ մակրո մակարդակներում։

Նմանատիպ ալյուրի գտածոներ են հայտնաբերվել նաև հայկական այլ տարածաշրջանում, օրինակ Թեյշեբաինի ամրացված բնակավայրում (այժմ հայտնի է որպես Կարմիր բլուր), որը պատկանում էր Ուրարտուի հնագույն թագավորությանը։

Կովկասյան տարածաշրջանում ալյուր օգտագործելու պատմությունը բացահայտումների կարիք ունի, ինչը կարող է պոտենցիալ կերպով փոխել որոշ շինությունների գործառույթների մեկնաբանությունները, և այդ ամենը դեռ պետք է ուսումնասիրել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular