ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպերցյանը կարող է իրեն լավ դրսևորել Այաքսում․ Նեպոմնյաշի

ՍՊՈՐՏ

Alphanews.am-ը գրում է. 

Ռուսական մի շարք ակումբների նախկին մարզիչ Վալերի Նեպոմնյաշին կարծում է, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ի վիճակի է իր լավագույն որակները դրսևորել «Այաքսում»։

«Սպերցյանը շատ ուժեղ որակներ ունեցող խաղացող է, բայց ես միշտ որոշակի անհանգստությամբ եմ գնահատում խաղացողի՝ Ռուսաստանի առաջնությունը լքելու անհրաժեշտությունը։ Իմ հաստատակամ կարծիքով, որպեսզի խաղացողն իրեն դրսևորի ամենաբարձր մակարդակով, կարևոր է գտնել ճիշտ թիմ և մարզիչ։ Միայն դրանից հետո նա կարող է բացահայտել իր ողջ ներուժը:

Եթե  նա տեղափոխվի «Այաքս», ապա սա կարող է լավ հնարավորություն լինել Սպերցյանի համար։ Նա կարող է իրեն դրսևորել այնտեղ։ Քանի որ «Այաքսը» թիմ է, որը կրեատիվ ֆուտբոլ է խաղում: Եվ նա հենց այդպիսի ստեղծագործ խաղացող է։

Հետևաբար, այս տարբերակը նրա համար լավ կլինի։ Նիդերլանդների առաջնությունը խաղացողներին հնարավորություն է տալիս բացահայտելու իրենց ուժեղ կողմերը։ Այնտեղ նրանք սիրում են հարձակման գծում լավ խաղացող ֆուտբոլիստների»,- Նեպոմնյաշիի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular