ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոսկեվան գյուղում տեղի է ունեցել հողաշերտի սահք․ ճանապարհը փլուզվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 25-ին, ժամը 11:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվան գյուղի 6–րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ոսկեվան գյուղում՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 16 խմ, 8 մ երկարությամբ եւ մոտ 4 մ լայնությամբ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular