ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 26 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կտտանքների զոհերի աջակցման միջազգային օր, Թմրանյութերի չարաշահման և անօրինական շրջանառության դեմ պայքարի համաշխարհային օր, Ադրբեջան՝ Զինված ուժերի օր, Բելոռուսիա՝ Դատախազության աշխատողների օր, Մադագասկար՝ Անկախության օր, Ռումինիա՝ Ազգային դրոշի օր, ՀԱՀ՝ Հարավային Աֆրիկայի ազատության պայքարի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861– ծնվել է հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, Մեծ Եղեռնի զոհ դարձած Գրիգոր Զոհրապը։

1889-ծնվել է  Հարավային Կովկասում և Հյուսիսային Կովկասում հեղափոխական շարժումների մասնակից Աղասի Շահինյանը:

1902-վախճանվել է հայ ճանաչված երգահան Արտեմի Այվազյանը։

1974-Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:

1998-վախճանվել է հայ դասական գրող Սերո Խանզադյանը:

1999-վախճանվել է քիմիկոս Լևոն Հակոբյանը:

2000– բացվել է «Գարեգին Ա» Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը։

2005- սոցիալական քարտեր ստանալուց հրաժարված մի խումբ հավատացյալներ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Ստամբոլցյանի գլխավորությամբ բողոքի նստացույց են կազմակերպել կառավարության շենքի մոտ:

2006-ձերբակալվել է «Ժամանակ» թերթի խմբագիր, 30-ամյա Արման Բաբաջանյանը՝ փաստաթղթեր կեղծելու և խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու մեղադրանքով:

2007- խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է նոր կառավարության 2007-2012 թվականների գործունեության հնգամյա ծրագիրը:

2010-Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը  բացվել է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը, որին մասնակցել են 300-ից ավելի պատվիրակներ:

2014-Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդն՝ ընդունելով, որ այն ապօրինի կերպով է հանվել վաճառքի:

2017- ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության համագումարում ընդունած հռչակագրում նշվել է, որ առաջիկա հինգ տարիներին համապետական ընտրությունների բացակայությունը ստիպում է պատրաստվել արտահերթ թավշյա իշխանափոխության:

2018- Մեծամորում մի քանի տասնյակ քաղաքացիներ պահանջել են քաղաքապետի հրաժարականը՝ պնդելով, որ 10 տարվա պաշտոնավարման ընթացքում քաղաքապետը այդպես էլ չի լուծել համայնքի առաջնային խնդիրները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1243– Կոսե-Դաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախել են  սելջուկ-թուրքերին։

1541-վախճանվել է իսպանացի կոնկիսկադոր ֆրանցիսկո Պիսարրոն:

1694-ծնվել է շվեդ քիմիկոս և միներալոլոգ Գեորգ Բրանդը՝ կոբալտի հայտնաբերողը:

1810-վախճանվել է օդապարիկի հայտնագործող Ժոզեֆ-Միշել Մոնգելֆյեն:

1831-Սանկտ-Պետերբուրգում սկսվել է խոշորագույն խոլերայի էպիդեմիա, որը խլել է 4,7 հազար մարդու կյանք:

1866-ծնվել է անգլիացի եգիպտոլոգ, Թութանհամոնի դամբարանը հայտնագործած արշավախմբի ղեկավար Ջորջ Հերբերտ Կարնարվոնը:

1896-ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում բացվել է աշխարհում առաջին անգամ ստեղծված մշտական գործող կինոթատրոնը:

1925– կայացել է Չարլի Չապլինի «Ոսկու տենդ» ֆիլմի պրեմիերան։

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՄԿԿ Քաղխորհուրդը գաղտնի որոշում է կայացրել Լենինի մարմինը տեղափոխել Տյումեն:

1945– Սան-Ֆրանցիսկոյում 50 պետությունների ներկայացուցիչների կողմից ստորագրվել է Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը։

1960-Մադագասկարը հայտարարել է իր անկախությունը:

1963-ծնվել է ռուս գործարար, հասարակական և քաղաքական գործիչ Միխաիլ Խոդորկովսկին:

1976-մարտարվեստների գծով աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտը Մուհամեդ Ալիի և ճապոնացի Ինոկիի միջև ավարտվել է ոչ ոքի:

1997-հիմնադրվել է Կասպերսկու հակավիրուսային լաբորատորիան:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular