ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԻՊ գրոհայինները ամուսնական անհավատարմության համար քարերով սպանել են չորս տղամարդու

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրաքի քաղաքներից մեկում ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալները ցուցադրական մահապատիժ են կազմակերպել՝ ամուսնական անհավատարմության համար քարերով սպանելով չորս ամուսնացած տղամարդու, հայտնում է The Sun–ը:

Մահապատժի ցնցող կադրերը ահաբեկիչները հրապարակել են համացանցում: Ըստ լուսանկարների՝ դաժան հաշվեհարդարի ականատեսներն են դարձել ոչ միայն տղամարդիկ ու կանայք, այլեւ երեխաները: Պարբերականը նշում է, որ ԻՊ դահիճները հատուկ համեմատաբար փոքր քարեր են օգտագործել՝ իրենց զոհերի տառապանքները երկարացնելու համար:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ահաբեկիչները հրապարակային մահապատիժ են իրականացնոմ Սիրիայի ու Իրաքի գրավյալ քաղաքներում: Ընդ որում նրանք ոչ միայն խաղաղ բնակիչների հետ են հաշվեհարդար տեսնում, այլեւ իրենց նախկին համախոհների, որոնք խախտում են շարիաթի օրենքները կամ դասալիք են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular