ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կան ՔՊ–ականներ, որոնց և՛ հոգեհանգստին կգնամ, և՛ հուղարկավորությանը. Թագուհի Թովմասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չի կարելի ընդդիմադիրների կողմից Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չմասնակցելը դարձնել քաղաքական թիվ մեկ խնդիր այն դեպքում, երբ Արցախը հումանիտար ճգնաժամում է գտնվում, սահմանին կան լրջագույն խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները վրդովված են, որ ընդդիմությունն այսօր ԱԺ նիստին 15 րոպե ուշ եկավ, որպեսզի ներկա չլինի ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հիշատակը հարգելու արարողությանը, Թագուհի Թովմասյանը ասաց. «ժողովուրդ, դա՞ է մեր երկրի պրոբլեմը, եթե ես Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եմ, բոլոր թաղումներին պետք է մասնակցե՞մ: Սա ի՞նչ հարց է: Այո, նիստերի դահլիճ 15 րոպե ուշացած եմ եկել: Ես փոքր բալիկներ ունեմ, երբեմն ուշ եմ գալիս նիստի: Այդպես եղավ նաեւ այսօր:

Ես գնում եմ, սովորաբար, մարկանց հուղարկավորություններին և հոգեհանգստի արարողություններին, որոնց ճանաչում եմ, մտերիմ եմ կամ ընտանիքի անդամների հետ ունեմ մտերիմ հարաբերություններ։ Ես երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել մտերիմ հարաբերություններ, և դա իմ անձնական որոշումն էր` մասնակցել, թե ոչ։ Կան ՔՊ–ականներ, որոնց հետ, եթե Աստված մի արասցե, մի բան պատահի, երկու առիթին էլ կգնամ` և՛ հուղարկավորությանը, և՛ հոգեհանգստին»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք, որ հունիսի 21–ին 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Ընդդիմությունը չէր մասնակցել նրա հոգեհանգստին և հուղարկավորությանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular