ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլը ջնջում է անցյալը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դեռևս 2018-ին, Հայաստանում պետականության զավթումն իրականացնելուց հետո, Նիկոլ Փաշինյանը միանգամից լծվեց հայակենտրոն ու հայկականության հետ ուղղակիորեն փոխկապակցված ոլորտների ու այդ ոլորտների ներկայացուցիչներին շարքից հանելու հակազգային մի գործընթաց։ Այն ժամանակ, երբ մարդկանց շատ փոքր խումբ խոսում էր սպասվող աղետալի հետևանքների մասին, ընդգծում, թե ուր է տանելու այս ամենը, մարդկանց մի ստվար հատվածը խոսում էր՝ «թողեք, որ աշխատեն», «թալանեցիք, կերաք», «հասարակ տղա է, սա չի կարա վատ բան անի» ու նմանօրինակ հայտնի այլ ձևակերպումներով։ Բնական է, որ մարդիկ ցանկանում էին քաղաքական դաշտի թարմացում ու նորարարություն, սակայն Փաշինյանի իրական նպատակներն էլ ավելի հստակեցվեցին նրա կառավարման հետագա տարիների ընթացքում։

Եթե կարճ՝ սկզբանական թիրախը դարձավ ԵԿՄ-ն, ապա Հայ առաքելական եկեղեցին, որից հետո գրոհ սկսվեց բանակի ու բարձրաստիճան զինվորականության վրա։ Իսկ այդ ժամանակ թմբիրի մեջ գտնվող ամբոխն ինքնամոռաց պարում էր, տրվել էր կրքերին և փողոցներում քյաբաբի բրդուճներով ծափ էր տալիս։ Տեղի ուենցածի արդյունքը, ցավոք, մենք վճարեցինք մի քանի հազար անմեղ հայորդիների ճակատագրով, չէ, սա պաթոս չի, ուղղակի հիշեցում, թե ինչ է բերել Նիկոլն իր հետ։

Աշխարհում մի հին ճշմարտություն կա, որ մարդկանց շատ հեշտ է կառավարել, երբ նրանք վախեցած են և բարոյալքված։ Ըստ էության՝ այսօր քանիցս ենք ականատես եղել, թե ինչպես է օրվա իշխող վարչակարգը, սեփական աթոռը պահելու համար տարբեր ներքաղաքական ծուղակներ ստեղծել, որի հիմքում պատերազմ սկսելու սպառնալիքն է, ինչի ֆոնին էլ որևիցե ներքաղաքական ակտիվություն փորձում են կանխել պատերազմի մասին կեղծ թեզերով։

Սա փաստացի երկրի հանձնում է իրականացնում, բաց տեքստով հայտարարում, որ «ինչ կա-չկա հանձնելու եմ», ու դրա ալտերնատիվը պատերազմի ու նոր արհավիրքի մասին թեզերի գեներացումն է։ Այսինքն ստացվում է, պատերազմ ու մահ բերող անձնավորությունը մարդկանց ահագնացնում է պատերազմով։

Վերջին շրջանում շատ եմ խոսել այն մասին, որ իշխող ուժի հիմնական նպատակը հայ արժեքի հիմնովին ստորացումն է, հայկականության հետ ասոցացվող բոլոր սիմվոլների վերջնական «խուրդումը»։ Միանշանակ է, որ Նիկոլն ու իր վարչախումբն ոչինչ, հենց այնպես չեն անում, և յուրաքանչյուր քայլ մի քանի քայլեր հաջորդող կոմբինացիայի տրամաբանական շղթան է։ Այլ կերպ ասած, երբ օրվա իշխողներն, ինչ-որ մի տեղ մի աբսուրդ միտք են ասում, կամ թեզ տիրաժավորում, նշանակում է «ռասկլադում» նման թեմա կա և առաջիկայում այն ավելի լայն թափ է հավաքելու։

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանը տևական ժամանակ է թիրախավորել է Արարատ լեռը և փորձում է այն ներկայացնել ՀՀ իրականությունից դուրս տիրույթում, և մարդկանց համոզել, որ 4000 տարի դուք սխալ եք ապրել, «Արարատը մեր հետ ի՞նչ կապ ունի»։ Սա լրիվ տեղավորվում է Բոլթոնի հայտնի՝ «պատմական կաղապարներից ազատվելու» մտքի հետ, որի շղարշի տակ խորն արմատներ կան և հնգամյա հնություն ունեն։ Իսկ ասենք գերբի արհեստական թիրախավորումն՝ անցյալի հեթքերը ջնջելու, անցած ուղին պղծելու և ինքնամոռացության տալու դասական դրսևորում է։

Այս ամենը մի տրամաբանական եզրահանգման է բերում․ սրանք ատում են հային, ու հայի հետ ասոցացվող յուրաքանչյուր դետալ, և ամեն քայլի ու ստորության գնում են՝ մարդկանց մոլորեցնել, անցյալի նմատմամբ գերատելություն սերմանել ու երկրի ներսում թուրք-ադրբեջանական թեզեր գեներացնեն։

Արմեն Հովասափյան                   

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular