ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արամի 60 հասցեում շենքի տանիքին վերնահարկ կառուցած անձը ենթարկվել է պատասխանատվության. Տանիքը կբերվի հին տեսքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արամի 60 հասցեում հուշարձան-շենքի տանիքին վերնահարկի անօրինական կառուցում իրականացրած անձը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ:

Քայլեր կձեռնարկվեն տանիքը նախկին տեսքի բերելու համար: Փոխքաղաքապետ Ավինյանը հորդորել է ամենակոշտ մեթոդները կիրառել ու անհրաժեշտության դեպքում նաև իրավակարգավորումները փոխել:

«Մենք չպետք է հանդուրժենք, հետո գնանք հետևանքների դեմ պայքարելու։ Դա պետք է լինի ամենածանր հանցագործությունների շարքին հավասար. հուշարձան-շենքի տանիքին մեկը որոշել է, որ ուզում է հարկ բարձրանալ։ Սա անընդունելի է: Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի քաղաքի հուշարձան-շենքերին»,- ընդգծել է փոխքաղաքապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular