ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ապրելու երկիրն» ապշեցուցիչ ծրագիր է ներկայացնելու ավագանու ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապրելու երկիր» կուսակցությունը բավականին լուրջ է պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը մի կողմից խստորեն քննադատում է գործող իշխանությունների վարքը, մյուս կողմից էլ առանցքային բարեփոխումների նախագիծ ներկայացնում հանրության դատին։

Կուսակցությունն ակտիվ է բոլոր ուղղություններով՝ թե՛ քաղաքական և թե՛ ուրբանիզացիայի Երևանի խնդիրները լուծելու առաջարկներով, այս կերպ փակելով բոլոր ընդդիմախոսների բերանն, որոնք ցանկացած իրավիճակում փորձելու են նշել, թե կուսակցությունն իրականում ուշադրություն չի դարձնում Երևանի խնդիրներին։

Մասնավորապես Մանե Թանդիլյանը նշել է, թե Ռուբեն Վարդանյանի բազմաթիվ ծրագրերը Հայաստանում բոլորին են հայտնի, բայց կան նաև մի շարք ծրագրեր, որոնք մինչ այժմ չեն դարձել իրականություն ոչ կոմպետենտ իշխանությունների պատճառով։ Մոտ տասը տարի է Վարդանյանի կողմից տարբեր ժամանակների, տարբեր իշխանություններին է ներկայացվել Երևանի համար կարևորագույն մի ծրագիր, որն ամբողջովին կփոխեր քաղաքի զարգացումը։ Դա Կասկադի վերին հատվածի վերակառուցումն է ժամանակակից լուծումներով ու հնարավորություններով, Կասկադի թանգարանային հատվածի ընդլայնումը, վերին հատվածի մոտ հին քաղաքի թաղամասի ստեղծումն, Էրեբունի թանգարանի վերածնունդը և «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցումը՝ միջազգային չափորոշիչների կիրառմամբ, հագեցվածությամբ և հին զբոսայգու դիմագծի պահպանմամբ։

Մինչ օրս քաղաքի կենտրոնում գտնվող առանցքային այս տարածքները դեռևս «փնթի» կառավարման ներքո են և որևէ իրական աշխատանք փաշինյանական վարչախմբի կառավարման օրոք չի իրականացվել։ Մեկ այլ դեպքում էլ Մանե Թանդիլյանը նշում է, թե այսօր մենք գործ ունենք ինքնության պատերազմի հետ, իսկ մեր ինքնությունը մեր մշակույթն է, մեր արժեքները։ Պետք է կարողանանք մշակույթը ծառայեցնել հանրության կրթական մակարդակը բարձրացնելուն և պետական ազգային արժեքները պահպանելուն։ 

Լիլիթ Գրիգորյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular