ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը չի կապում սահմանազատման գործընթացի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ Ադրբեջանը չի խոսում Հայաստանի Հանրապետության 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի ճանաչման մասին, վկայում է ոչ անկեղծության մասին։ Ավելին, Հայաստանի ինքնիշխան տարածքների ապաօկուպացումը բխում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի ճանաչումից։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Դիտարկմանը, որ սահմանազատումը կարող է տևել տասնամյակներ, որի օրինակն է Ադրբեջանի և Վրաստանի միջև գործընթացը, և թե ինչպես կարելի է խաղաղ պայմանագիրը կապել սահմանազատման հետ, Ռուբինյանն անսպասելիորեն հայտարարեց, որ ոչ ոք պայմանագիրը չի կապում սահմանազատման հետ, թեև Հայաստանը շահագրգռված է վաղ սահմանազատմամբ: Բայց պետք է կետ լինի, որ զինված ուժերի տեղակայումը պետք է համապատասխանի սահմանին, մանրամասնեց Ռուբինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular