ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թշնամին կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակչի ուղղությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular