ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուկաշենկոն օգնության ձեռք մեկնեց․ Պրիգոժին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Վագներ»–ը գնում էր բողոքի ցույց անելու, այլ ոչ թե երկրում իշխանությունը տապալելու, հայտարարել է մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Նա նշել է, որ «արդարության երթի» ընթացքում իր ուժերն արգելափակել և չեզոքացրել են ճանապարհի երկայնքով գտնվող բոլոր ռազմական օբյեկտները, այդ թվում՝ օդանավակայանները:

Նրա խոսքով՝ խռովության ժամանակ զոհվել է «Վագներ»–ի երկու մարտիկ, կան նաև վիրավորներ։ Երկու մահացածներն էլ, նշում է Պրիգոժինը, եղել են ռուսական բանակի զինծառայողներ, ովքեր որոշել էին միանալ «Վագներ»-ին։

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նշել է Պրիգոժինը, «օգնության ձեռք մեկնեց և հնարավորություն ընձեռեց շարունակել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության աշխատանքը օրինական դաշտում»։ Դրանից հետո «Վագներ»–ի շարասյուները ետ դարձան ու գնացին դաշտային ճամբարներ։

Պրիգոժինը նաև ասել է. «Մեր երթը ցույց տվեց երկրի տարածքում անվտանգության հետ կապված մեծ խնդիրները: Մենք արգելափակեցինք բոլոր զորամասերը մեր ճանապարհին: 24 ժամվա ընթացքում մենք հաղթահարեցինք հատուկ ռազմական գործողության սկզբի վայրից մինչև Կիև կամ Ուժգորոդ հեռավորությունը. «Եթե այնտեղ 2022 թվականի փետրվարի 24-ին մեզ նման մարդիկ լինեին, հատուկ ռազմական գործողությունը մեկ օր կտևեր: Մենք ցույց տվեցինք կազմակերպվածության այն մակարդակը, որին պետք է համապատասխանի ռուսական բանակը: Ռուսաստանի քաղաքների խաղաղ բնակիչները մեզ դիմավորեցին դրոշներով և ուրախ էին։ Մենք վարպետության դաս ցույց տվեցինք։ Մենք չէինք պատրաստվում տապալել իշխանությունը»։

Պրիգոժինը չի բացահայտել Լուկաշենկոյի հետ բանակցությունների մանրամասները և «Վագներ»–ի հետագա ծրագրերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular