ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը խորհրդակցություն է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ Շոյգուի հետ․ Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպմանը, մասնավորապես, ներկա է նաև պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վլադիմիր Պուտինն իր ելույթից հետո այս պահին աշխատանքային հանդիպում է անցկացնում գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի, Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի, Պահպանության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Կոչնևի և քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի մասնակցությամբ»,- ասել է Պեսկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular