ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԷ-ում ուժգին հրդեհ է բռնկել բնակելի բարձրահարկ շենքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արաբական Էմիրությունների Աջման քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսում, բարձրահարկ բնակելի շենքը այրվել է․ այս մասին հայտնում է «Իմարաթ ալ-Յաում»-ի հրատարակությունը։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես է հրդեհը ծածկում ամբողջ երկնաքերը։ Հրդեհը բռնկվել է քաղաքում հայտնի Աբրաժ-Աջման բնակելի համալիրի շենքերից մեկում։

Հրշեջներն ակտիվորեն պայքարել են հրդեհի դեմ։ Բարձրահարկ շենքի մի կողմը գրեթե ամբողջությամբ այրվել է։ Հրդեհը տարածվել է շենքի առաջին հարկից և բարձրանալով վեր՝ քանդել շենքի ծածկը։ Տուժածներ չկան։ 

Ներկայում էմիրություններում ուժեղ շոգ է և նույնիսկ գիշերը ջերմաստիճանը չի իջնում ​​Ցելսիուսի 35 աստիճանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular