ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հարցաքննվում է 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում. Ընդդիմությունը բոյկոտել է նիստը (ուղիղ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 27-ին, կրկին հրավիրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու:

Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

Քննիչ հանձնաժողովում մինչև այժմ պատերազմի օրերի մի քանի բարձրաստիճաններ զինվորականներ են խոսել, բայց բոլորը փակ նիստում։

Նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում մի քանի ժամանոց ելույթ ունեցավ, սակայն չպատասխանեց պատգամավորների հարցերին:

Նշենք, որ դեռ ապրիլին Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմության իրեն հարցաքննել քննիչ հանձնաժողովում: «Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»,-ասել էր նա: Վարչապետը խոստացել է նաեւ քննիչ հանձնաժողովում խոսել պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին։

Հիշեցնենք, որ խորհրդարանական այս քննիչ հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է բոլոր նիստերը: Այսօր եւս ընդդիմությունը կբոյկոտի հանձնաժողովի նիստը, քանի որ դա համարում է «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular