ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հետո չասեք՝ ուշացանք, որովհետև Ադրբեջանի ձեռքը չի վարանելու. Ցեղասպանության արյունը ձեր վզին է մնալու. Թադևոս Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախը 6 ամսից ավելի գտնվում է տոտալ շրջափակման մեջ եւ 120 հազար հայ մարդ այսօր գտնվում է էթնիկ զտմն, ցեղասպանության եզրին: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 24-ժամյ նստացույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:

«Ցավոք, միջազգային հանրությունն իր լուռ կեցվածքով նպաստում , որ Ադրբեջանի հանցավոր ռեժիմը իրականացնի իևր մեկնարկած ցեղասպան քաղաքականությունը:

Այսօր գործելու ճիշտ ժամանակն է, մենք ուշացնում ենք եւ ամեն օրը, ամեն ժամը արժանանալու է մարդկային կյանքեր:

Միջազգային հանրությունը պարտավոր է նաեւ կյանքի կոչել միջազգային դատարանի վճիռը. 6 ամսվա ընթացքում միջազգային հանրությունը արդարադատության միջազգային դատարանի վճիռը չի կարողանում  պարտադրել, կյանքի կոչել:

Ամեն օր աղակը սեղմվում է ռազմական հանցագործն Ալիեւի ձեռքով եւ միջազգային հանրության անգործության եւ հանցավոր լռության պայմաններում:

Միջզգային հանրությունը կիրառում է երկակի ստանդարտներ, որի հետեւանքով Ադրբեջանի հանցավոր ձեռքն ավելի է երկարում»,-ասաց նա:

Պատգամավորը դիմեց միջազգային հանրությանը՝ նշելով. «Գործելու ժամանակն է, Արցախը կանգնած է էթնիկ զտման ու ցեղասպանության եզրին, հետո չասեք, թե չգիտեինք, որ դուք հայտարարություններ եք արել: Լոկ հայտարարությունները եւ որոշակի քաղաքական կեցվածքը փաստը ցույց է տալիս, որ արդյունք չի տալիս: Մենք չենք կարող հանգիստ նստել, երբ մեր 120 հազար հայրենակիցները կյանքը վտանգի տակ է: Միջազգային հանրությունը պետք է գործի ոչ թե իր տնտռեսական շահով, այլ իր հռչակած արժեքներին համապատասխան: Հակառակ դեպքում ցեղասպանության արյունը մնալու է  առաջին հերթին հենց ձեր վզին ու ձեր խղճին:

մենք պետք է ոտքի կանգնենք, որ միջազգային հանրությունը խոսքից անցնի գործի: Միջազգային հանրություն պետք է խոսքից անցնի գործի: Հանցագործ Ադրբեջանի ձեռքը պետք է բռնել ոչ թե հորդորներով, այլ համարժեք քաղաքականությամբ, համարժեք գործողություններով: Ադրբեջանի իշխանությունները պետք է պատժվեն ռազմական հանցագործությունների համար:

Հետո չասեք, չգիտեինք, հետո չասեք՝ ուշացանք, որովհետեւ Ադրբեջանի ձեռքը չի վարանելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմը 100 տարի առաջ իրականացրել է ցեղասպանությունը, որը նաեւ միջազգային հանրության լռությամբ է եղել»,-հայտարարեց Թադեւոս Ավետիսյանը:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Գորշելու պահը հիմա է», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տվեք ապօրինի շրջափակմանը»:

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին,  ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular