ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնվել է Վորոնեժի մարզի մայրուղում հունիսի 24-ի պայթյունի տեսանյութը. գուցե դրանք «Վագներին» հարվածի կադրերն են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որտեղ պատկերված է Վորոնեժի մարզի մայրուղում պայթյունը «Վագներ» ՄՌԿ շարասյան դեպի Մոսկվա շարժվելու ժամանակ։ Տեսանյութը, որը հրապարակվել է տիկտոկում, մասնավորապես, տարածել է Baza թելեգրամ-ալիքը։

Դատելով տեսագրության գրանցատվյալներով՝ պայթյունը նկարահանվել է հունիսի 24-ին, տեղի ժամանակով ժամը 10.41-ին։ Ինչպես տեղեկացնում է «Важные истории»-ն, տեղանքը նման է Google Street View-ի նկարներին, որոնք արվել են 2018թ. Վորոնեժի մարզի Բուգաեւկա գյուղում։

Բուգաեւկա գյուղը գտնվում է անեքսիայի ենթարկված ԼԺՀ-ի սահմանին, հենց այդ գյուղով են տարածաշրջան մտել վագներականները հունիսի 24-ին զինված խռովության ժամանակ։

Վորոնեժի մարզի իշխանությունները հունիսի 24-ի առավոտյան տեղեկացրել էին, որ տարածաշրջանի տարածքում հայտնվել է ռազմական տեխնիկայի շարասյուն։ Astra թելեգրամ-ալիքը գրել է, որ «Վագներ» ՄՌԿ-ի շարասյանը հարված է հասցվել, ինչի պատճառով իբր զոհվել է երկու վագներական (այլ աղբյուրները սա չեն հաստատում)։

Հունիսի 24-ին Baza թելեգրամ-ալիքը հրապարակել էր տեսանյութ, որը, ինչպես նշվել է, նկարահանվել է մայրուղում, Բուգաեւկայի սահմանային անցակետի կողքին։ Երեւում է վնասված ավտոմեքենան։ Մեքենայի տերերի մասին ոչինչ չի ասվում։

«Վագների» խռովության օրը Կանտեմիրովկա գյուղի մոտ, որը Բուգաեւկայից 14 կիլոմետր հեռու է, վարձկանները խփել են Իլ-22 ինքնաթիռը, որի անձնակազմը զոհվել է։ Դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 10-ին, մոտավորապես նույն ժամանակ, ինչ եւ ավիացիայի հարվածը մայրուղում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular