ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ է վերածվել Ազգային ժողովը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը վաղուց վերածվել է «գոմի» և այդ փաստը որևէ մեկին այլևս չի ապշեցնում։ Խորհրդարանը երեկ հերթական լկտիության նոպան ցուցադրեց, երբ գործող վարչախմբի ներկայացուցիչները հարձակվել էին ընդիմության վրա՝ նրանց մեղադրելով մահացած կուսակցի հոգեհանգստին չներկայանալու համար։

Ինչ-որ պահի կրքերը թեժացան, երբ Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի նախագահի հետ «դու»-ով խոսեց։ Արծվիկ Մինասյանին և ապա Սեյրան Օհանյանին արձագանքեցին Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հայկ Կոնջորյանն՝ իրենց ամենավերջին լպիրշի պես պահելով։ Իսկ արդեն ընդմիջման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների իրենց հասցեին սպառնալիքների և վիրավորանքների նոր չափաբաժին են արտանետել իշխող խմբակցության ներկայացուցիչները։

Բանը հասել էր այնտեղ, որ «ուսապարկ» մականունով Վահագն Ալեքսանյանը հենց Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե իրենք են որոշելու, երբ ընդդիմությունը ծեծ ուտի, այսօր այդ օրը չէ։ Իհարկե հանրության մեջ կարող են լինել մարդիկ, որոնք ցնցվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական «շռնդալից» քայլից, սակայն առնվազն 2018 թվականի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու իր կողմնակիցներն ապացուցել են, որ որևէ կապ չունեն պառլամենտարիզմի, քաղաքակիրթ խոսքի և տղամարդկության հետ և կարողանում են ընդդիմախոսների հետ հարաբերվել միայն փողոցային մակարդակի բառապաշարով, ընդ որում դա անում են մարդիկ, ովքեր փոքր ժամանակ նույնիսկ փողոցում ամենավերջին «աբիժնիկն» են եղել, իրենք են ծեծ կերել և մնացել հայոյանքների տակ, ու այժմ փորձում են Ազգային ժողովի ամբիոնից ինքնահաստատվել։

Հայաստանի խորհրդարանը, վստահ ենք, նորանոր հորիզոններ է նվաճելու լպիրշության առումով։ Քաղաքական խոսքը և իրական քաղաքականությունը կվերադառնա խորհրդարան, երբ խորհրդարանն ազատվի «Քաղպայմանագրի» ներկայությունից։ 

Քնարիկ Բարսեղյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular