ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները պահանջում են ազատել հայ ռազմագերիներին. ԱԳՆ խոսնակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Անի Բադալյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գրառմանը՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Մանասյանը դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունն այնտեղ պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ:

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Ադրբեջանի քաղաքականությանը այդ հանրապետությունում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ»,- գրել է Մանասյանը:

Ի հավելումն այդ գրառման՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը նշել է. «Իրավապաշտպան կազմակերպությունները նաև կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular