ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանում ուսանողուհիներին մերկ լուսանկարների գրավի դիմաց վարկ են տալիս

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանում ուսանողուհիներին սկսել են վարկեր տրամադրել մերկ լուսանկարների գրավի դիմաց։ Վարկով գումար վերցնելու համար ուսանողուհիները պետք է մերկ լուսանկարվեն եւ անձնագրի հետ ֆայլն ուղարկեն վարկատուին, հայտնում է Informing–ը։

Վարկատուներն այդպես ուզում են ապահովագրել իրենց ռիսկային վարկերից, եթե ուսանողուհիները չկարողանան ժամանակին ամբողջությամբ մարել պարտքը։ Այդ ժամանակ լուսանկարները կհրապարակվեն համացանցում կամ կուղարկեն ծնողներին։

Ընդ որում, որոշ ընկերություններ այդ լուսանկարները վաճառում են անգամ վարկն ամբողջովին մարելուց հետո։

South Metropolis Daily–ի տեղեկություններով՝ վարկի գումարը կազմում է 76-760 դոլար, իսկ դրույքը կարող է կազմել 30 տոկոս։ Չինաստանում սպառողական վարկերի պաշտոնական տարեկան դրույքը կազմում է 24 տոկոս։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular