ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բարձրավանդակ. Հայաստանի տարածք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vstrokax-net.allinnet.info–ն գրում է, որ և Արցախը (Լեռնային Ղարաբաղ), և ժամանակակից Հայաստանի ողջ տարածքը, և Նախիջևանը, և Թուրքիայի կողմից օկուպացված ողջ Արևմտյան Հայաստանը, և Իրանի և Հարավային Վրաստանի (Ջավախքի) սահմանամերձ շրջանները տարածքով միևնույն լեռնային շրջանն են։ 400 հազար կմ քառակուսի, որը հին աշխարհագրության մեջ կոչվում էր «Հայկական լեռներ», իսկ ժամանակակից աշխարհագրության մեջ «Հայկական բարձրավանդակ»։

Ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի տարածքի ընդամենը 7%-ը, Արցախը (Լեռնային Ղարաբաղը) զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի տարածքի ընդամենը 1%-ը, մնացած ամեն ինչ օկուպացված է հարևանների կողմից։

Հայկական լեռնաշխարհը բնակեցրած միլիոնավոր հայերը ցրվել են աշխարհով մեկ նման օկուպացիայի պատճառով: Դա է պատճառը, որ մի քանի անգամ ավելի շատ հայեր են ապրում Հայաստանից դուրս, քան հենց Հայաստանում։

Մեծ վերադարձը դեպի Հայկական լեռնաշխարհ, դեպի նրա բոլոր անկյունները պետք է դառնա համաշխարհային հայության գլխավոր նպատակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular