ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղի հույսը ռուս խաղաղապահներն ու եվրոպացի պատգամավորներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնաժողովին է ներկայացրել 44-օրյա պատերազմի, որի արդյունքում Ադրբեջանին հաջողվել է վերականգնել իրավազորությունը մի շարք շրջանների նկատմամբ, առանցքային պահերի մասին զեկույցը: Նույն օրը Մինսկում ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով բազմիցս է քննադատվել Երևանից հայ-ադրբեջանական հակամարտությունում իր դիրքորոշման համար, հանկարծ հայտարարել է, որ Հայաստանը ողջամիտ պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ շրջանակներում։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնի է նրանով, որ հենց այնպես ոչինչ չի ասում։ Երեւանը լսել է նրա հայտարարությունը և, հավանաբար, այժմ արդյունավետ օգնություն է ակնկալելու ՀԱՊԿ-ից, որը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ամեն կերպ հեռու էր մնում հայ-ադրբեջանական հակամարտությունից։

Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հարցերով հատուկ հանձնաժողովին զեկուցելով պարտության պատճառները անուղղակիորեն նշել է այն անբավարար օգնությունը, որը Հայաստանը ստացել էր ստանալ դաշնակիցներից։ Վարչապետը Շուշիի անկումն անվանել է պատերազմի շրջադարձային կետ: Նրա խոսքով, դրանից հետո հարձակման տակ է հայտնվել Ստեփանակերտը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմը լայնածավալ զինված հակամարտություն էր մի կողմից Ադրբեջանի զինված ուժերի և մյուս կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և Հայաստանի զինված կազմավորումների միջև:

Փաշինյանն ասել է, որ այդ օրերին հինգ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով փորձում էր կասեցնել պատերազմը։ Բայց ռազմական գործողությունները դադարեցվեցին միայն այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, որոնք հայկական կողմն անվանում էր անվտանգության գոտի, և չճանաչված հանրապետության մի մասը հնագույն բերդաքաղաք Շուշիով, հանձնվեցին Ադրբեջանին:

Եվ այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան էլ ինտրիգային մանրամասներ չի հայտնել, ինչի մասին նախօրեին հայտարարել էր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Այն ամենը, ինչի մասին խոսել է վարչապետը՝ հայտնի էր: Միգուցե բացառությամբ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցությունների քանակի և ավելի մեծ իրադարձություններին նախորդած որոշ իրադարձությունների, ինչպես օրինակ Շուշիի վերոհիշյալ անկումը կամ Ադրբեջանի վերահսկողության հաստատումը Ղարաբաղի Հադրութի շրջանում։

Բուն Լեռնային Ղարաբաղում Նիկոլ Փաշինյանի զեկույցը կարծես թե մեծ ուշադրություն չի գրավել։ Եվ դա բնական է։ Բաքվի կողմից չհայտարարված շրջափակումը լիովին կաթվածահար է արել կյանքը Լեռնային Ղարաբաղում։ Չճանաչված հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամ է, դեղորայքի պակաս կա, խանութները լրիվ դատարկ են, անգամ կտրոններով ապրանք ու սնունդ չկա։ Մեկնաբանելով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը նախկին արտգործնախարար Դավիթ Բալայանը «Շանթ-TV»-ին տված հարցազրույցում ասել է, որ «իրենք դեմ չեն ադրբեջանի հետ բանակցություններին, բայց դրանք չպետք է վերածվեն ներադրբեջանական խոսակցության, որն էլ հենց  Ադրբեջանի գլխավոր նպատակն է»։

Հիշեցնենք, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի և, մասնավորապես, Լաչինի միջանցքի խնդիրը համարում է ներքին խնդիր և մտադիր չէ բանակցել արտաքին խաղացողներից որևէ մեկի հետ։

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը ասել է, որ այս պահին ադրբեջանական կողմի հետ հումանիտար բոլոր հարցերի շուրջ բանակցում են միայն ռուս խաղաղապահները։ «Մենք ակնկալում ենք, որ հումանիտար խնդիրները լիովին կլուծվեն ռուս խաղաղապահների օգնությամբ և կվերականգնվեն բեռնափոխադրումները։ Արցախը հուսով է, որ միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը կբացի տարածաշրջանը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը և չի լինի հումանիտար աղետից»,- ասել է նա։ ստեփանյանը նաև ասել է, որ վերջին օրերին հրադադարի խախտման դեպքերն են աճել։ Կրակոցները խանգարում են գյուղատնտեսական աշխատանքներին, որոնք արդեն իսկ դժվարացած են շրջափակման պատճառով։ Օմբուդսմենն ընդգծել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարության ստորագրումից հետո (փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները) Արցախում զոհվել է 21 մարդ, այդ թվում երեք խաղաղ բնակիչ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular