ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձայնս գլուխս էի գցել, խուճապահար ճչում էի». Ռուսաստանի Դաշնությունից զբոսաշրջիկը պատմել է, թե ինչպես են ապրում Հայաստան մեկնած ՌԴ քաղաքացիները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Glas.ru-ն գրում է, որ 2022 թվականին շատ ռուսներ իրենց մշտական ​​բնակության համար նոր վայրեր են ընտրել, այդ թվում Հայաստանը:

AiF-ը իր հրապարակմամբ կիսել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից մեկի կարծիքով, որը նա հնչեցրել է երկրում մի քանի ամիս ապրելուց հետո։ Ռուս Արտյոմը եկել է սրճարան և չի կարողացել ոչինչ պատվիրել, քանի որ փողն այլևս ոչնչի չի հերիքել։ Արտեմն պատմել է, որ հեռակա կարգով աշխատանք գտնելը գրեթե անհնար է։ Ընդ որում, նա չէր էլ կարող պատկերացնել, որ երևանյան կյանքն այդքան թանկ կլինի։ Ուսանող Կարեն Աբգարյանն էլ պատմել է, որ կենսական ծախսերը կտրուկ աճել են, և ներկայումս, համեստ ստուդիայի համար, սեփականատերերը պահանջում է ամսական 30 հազար ռուբլի:

Հայաստան տեղափոխված բելգորոդցի Եկատերինայի համար էլ  բացահայտում է եղել այն, որ Հայաստանը հակամարտության կողմ է։

«Առավոտյան արթնանում եմ, հեռուստացույցով լուրեր են՝ մարտեր են Սյունիքի մարզում, ադրբեջանցիները առաջ են շարժվում։ Իսկ սդա Երևանից ընդամենը 300 կիլոմետր է հեռու։ Ձայնս գլուխս էի գցել, խուճապահար ճչում էի, վազեցի իրերը հավաքելու, փեսացուս հազիվ հանգստացրեց ինձ», - հիշել է աղջիկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular