ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը և ԵԽ պատգամավորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը և Սյունիք այցելած ԵԽ պատգամավորներին։

«Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Istiglal IST-14.5» հակա–մատերիալ դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Տղերք, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից...»,– Twitter-ում գրել է նա։

Նրա գրառումը մեծ արձագանք է ստացել արտասահմանցի լրագրողների կողմից։

«Պարզապես ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը ակնարկում է, որ ԵՄ սահմանային դիտորդական առաքելությունը պետք է հեռու մնա Հայաստան/Ադրբեջան սահմանը դիտարկելուց, եթե նրանք չեն ցանկանում իրենց գլուխները պայթեցվեն ադրբեջանցի դիպուկահարի կողմից»,– ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի սկանդալային հայտարարությունը մեկնաբանել է կովկասյան հարցերով վերլուծաբան Նեիլ Հաուերը։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular