ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոթքում այն պաշարները, որոնք կային բաց հատվածում, մոտենում են սպառման, պետք է շահագործվի այլ տեղամաս․ ՏԿԵ փոխնախարար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սոթքի հանքավայրի այն տեղամասը, որը ենթակա է շահագործման, գիտնականները, գործընկերները, երկրաբանները, լեռնային գործի մասնագետները գտել են, որ ճիշտ կլինի, որ շահագործվի փակ եղանակով: Այս մասին հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ ոլորտի ռազմավարության շուրջ կլոր սեղան քննարկման ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։

«Այն պաշարները, որոնք կային բաց հատվածում, արդեն մոտենում են սպառմանը, և պետք է շահագործվի այլ տեղամաս, որտեղ շահագործման եղանակը փոխվում է»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ փակ հանքի շահագործումից հետո շատ աշխատակիցներ այլ աշխատանքի կարիք կունենան, որովհետև բաց հանքում ավելի շատ մարդ է աշխատում, քան՝ ստորգետնյա հատվածում:

«Կառավարությունն անընդհատ բանակցում է կազմակերպության հետ: Մենք էլ ենք փորձում նրանց առաջարկած տարբեր մեթոդներ՝ թե ուր և ինչպես պետք է այդ աշխատակիցներին տեղափոխել: Կան աշխատակիցներ, որոնք թոշակի են անցնելու: Կան աշխատակիցներ, որոնք աշխատանք կգտնեն այլ հանքարդյունաբերող կազմակերպություններում, որովհետև գաղտնիք չէ, որ այս ոլորտը նույնպես մասնագետների կարիք ունի, չկա այնպիսի մարդ, որն ունի լավ մասնագիտություն, լավ փորձ և այս ոլորտում մնացել է առանց աշխատանք: Երբ վերջնական պատկերը պարզ կլինի, թե քանի աշխատակից կմնա գործազուրկ, Սոցապ․ նախարարությունը նույնպես ունի իր ծրագրերը, որոնց մեջ կփորձենք նրանց նույնպես դիտարկել»,- ասաց Հարությունյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular