ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 28 հունիս)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:
1877–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:
1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։
1926– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:
1937-վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:
1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:
1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:
1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերն ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:
2001-Հռոմի պապը այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:
2002-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:
2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:
2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր նախաձեռնել էին մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:
2011- տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:
2017-Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին Դամասկոս - Երևան երթուղով օդանավը։
2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:
2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
550-Կոնստանտինապոլիսում օծվել է Առաքյալների եկեղեցին:
1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:
1119-Իլ –Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:
1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:
1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:
1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:
1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:
1808-սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:
1812-Նապոլենի բանակը մտել է Վիլնա:
1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասսալ:
1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:
1914– «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:
1919– ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:
1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:
1942– վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:
1967-Իսրայելը օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:
1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:
1997-Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:
2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:
2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:
Կ. Խաչիկյան