ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եգիպտոսում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է իննի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոսի հյուսիս) 13 հարկանի շենքի փլուզման զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով իննի, տեղեկացրել է Al-Ahram եգիպտական թերթը։

Ավելի վաղ տեղեկացվել էր երեք զոհի մասին։

Թերթի տվյալներով՝ եւս չորս հոգի տուժել է։ Փրկարար գործողությունը շարունակվում է։

13 հարկանի շենքը փլուզվել էր եգիպտական Ալեքսանդրիա քաղաքի Մոնտազա շրջանում հունիսի 26-ին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ շենքի յուրաքանչյուր հարկում հինգ բնակարաններ էին։ Բնակիչների թվի մասին տեղեկությունները տարբեր են։ Քաղաքային իշխանություններն ասում են, որ տունը որոշ ժամանակ առաջ հանձնվել է Ալեքսանդրիայի նորոգման վարչությանը։ Իսկ ականատեսները պնդում են, որ այնտեղ ապրում էին մի քանի ընտանիքներ Սուդանից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular