ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիլիջանում ոստիկանները նկատել են, որ մեքենայի վարորդը կաթուցիչի մեջ դեղնականաչավուն զանգված է լցնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 24-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք է բացահայտել:

Ոստիկանները նկատել են, թե ինչպես է սպորտդպրոցի հարակից տարածքում կայանված «Մինի կուպեր» մակնիշի մի մեքենայի վարորդ կաթուցիչի մեջ դեղնականաչավուն  զանգված լցնում: Մոտենալով մեքենային, պարզվել է, որ ղեկին Երեւանի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ է:

Նրան ձերբակալել են են ու բերման ենթարկել ոստիկանության բաժին: Նա ներկայացրել է կթուցիչը, պոլիէթիլենային եւ թղթե փաթեթում լցված  նմանատիպ զանգված: Նա հայտնել է, որ դա թմրանյութ է՝ պատրչաստված կանեփի վայրաճ բույսերից:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular