ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խոստովանում է, որ պետական համակարգն իրեն «շան տեղ» չի դնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի երկու հայտարարությունները ցինիզմի և լպիրշության գագաթնակետն էին։ Ըստ Փաշինյանի տրամաբանությամբ՝ մեղավոր են բոլորը, բացառապես նախկինները, բանակը, զինվորականությունը, ընդհուպ մինչև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն՝ ոչ ինքը։

Առանց ընդդիմության մասնակցության ընթացող «հարցաքննությունն» ավելի շուտ ջան ու ջիգյարով զրույց էր ներկայացնում, իսկ հանձնաժողովի նախագահն ու պատգամավորները Փաշինյանին հարցաքննելու, նրան սուր հարցեր տալու փոխարեն իրենք էին ուղղորդում, թե ինչպես պատասխանի։ Փաշինյանի խոստովանությունները, թե իրեն ոչ ոք հաշվի չի առել, իր հանձնարարությունները պատշաճ չեն կատարել, «կասկածներ ունի, որ իշխանության են բերել, որ հողերը տա» և այլն, վկայում են՝ ՀՀ իշխանության ղեկին է հայտնվել ապիկար մի արարած, որը հանուն իշխանության պատրաստ է ցանկացած ստորության։

Ակնհայտորեն բոլոր հարցերը նախապես իրար հետ ճշտել էին, պայմանավորվել, և Փաշինյանն, ըստ այդմ, հնարավորություն էր ստացել մեղադրանքներ հղել բոլորին։ Ավելին հայտարարեց, թե ինքը չի կարողացել կանգնեցնել պատերազմի կոնվեերը, քանի որ նախորդներն ամեն ինչ արել են, որպեսզի պատերազմ լինի։ Ընդհուպ խոստովանեց, թե իր տպավորությամբ, 2018 թվականին իշխանությունն իր գրպանն են գցել, որպեսզի պատերազմի պատասխանատու իրեն կարգեն։

Ըստ էության , Փաշինյանը նաև իր անհեթեթ մտքերը տիրաժավորելու համար ոչ թե բանակցային գործընթացի փաստաթղթեր կամ այլ պաշտոնական դրույթներ էր ներկայացնում, այլ ընդամենը հղում անում այդ օրերի մամուլին՝ փորձելով, կոպիտ ասած, «կռուտիտ» լինել։

Նշենք, որ այս անգամ ևս ընդդիմադիր պատգամավորները չէին ներկայացել հանձնաժողովի նիստին։ Թեև ընդդիմությունը նշում է, թե այդ կերպ չեն ցանկանում լեգիտիմացնել Փաշինյանի մասնակցությունը, սակայն վստահաբար, եթե «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մասնակցեին և սուր հարցեր տային, ապա Փաշինյանի բենեֆիսի փոխարեն կտեսնեինք քրտնած վարչապետի։ Հերթական անգամ մեղքը բարդելով բոլորի վրա՝ Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ բացարձակապես որևէ օրգանական կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ։

Աշոտ Սարդարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular