ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում հայտարարում են Արցախի Պաշտպանության բանակի «լիակատար զինաթափման» անհրաժեշտության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաքվում հայտարարում են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի «լիակատար զինաթափման» անհրաժեշտության մասին։

Իշխանությունների այս դիրքորոշումն այս անգամ հնչեցրել է իրեն ռազմական փորձագետ հորջորջող Ադալյաթ Վերդիեւը Ֆեյսբուքի իր էջում։

Ադրբեջանական կողմի ագրեսիայի պատասխանատվությունն Արցախի վրա դնելով՝ Վերդիեւը պնդում է, որ «այդ սադրանքի կատարման նպատակը Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցային գործընթացը խափանելն էր։ Փաստը, որ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում մինչեւ հիմա մնում են անօրինական զինված կազմավորումներ, լուրջ վտանգի աղբյուր է։ Անհրաժեշտ է այդ անօրինական զինված կազմավորումների լիակատար զինաթափում։

Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանի իշխանություններն ուժեղացնում են ճնշումն Արցախի դեմ, ինչի վերջնանպատակը հայաթափումն է։ Զուգահեռ սկսել են հայտնվել հայտարարություններ ինչ-որ «գործողության» եւ «զինաթափման» մասին։ Հիշեցնենք, որ հենց այդպես են գործել Թուրքիայի իշխանությունները՝ կազմակերպելով Հայոց ցեղասպանությունն անցած դարասկզբին, հայ բնակչության զինաթափման եւ բնաջնջման սկզբունքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular