ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … գարեջուր ապխտած

ՖՈՏՈ

Ռաուհբիրը ապխտած գարեջուր է։ Անսովոր է հնչում, բայց մի ժամանակ գրեթե բոլոր գարեջուրներն այդպիսին են եղել։ Բանն այն է, որ հին ժամանակներում ածիկը չորացնում էին վառարաններում բաց կրակով, ինչի շնորհիվ այն ձեռք էր բերում բնորոշ բուրմունք, որը պահպանվում էր նաև վերջնական արտադրանքի մեջ։

Այսօր գարեջուր ստանալու համար լայնորեն կիրառվում է այն ածիկն, որը չունի կողմնակի բույրեր, իսկ ապխտած գարեջուրը դարձել է իսկական գուրմանների հետաքրքրասիրության առարկան։ Ռաուհբիր գարեջրերի մեծ մասը գարու ածիկի եփած լագեր են: Որպես կանոն, այն մուգ սաթագույն է և բավականին թունդ, ունենում է  4,8-ից 6,5% ալկոհոլի պարունակություն։

Այն Ռաուհբիրն, որը եփում են այսօր, նույն միջնադարյան ապխտած գարեջրի դարավոր զարգացման արդյունքն է, որն այս ամբողջ ընթացքում կատարելագործվել է Բամբերգ քաղաքում և նրա շրջակայքում՝ հյուսիսային Բավարիայում:

Իրականում այդ տարածաշրջանը նման տեսակ գարեջրերի հիմնական արտադրողն է։ Այնտեղ դեռ կան այնպիսի գարեջրի գործարաններ, որտեղ այդ ըմպելիքն եփվում է հնագույն տեխնոլոգիաներով։ Այնուամենայնիվ, թերևս Ռաուհբիր ապխտած գարեջրի միակ արտադրողն, որի արտադրանքը կարելի է գտնել Գերմանիայից դուրս, Heller-Breu գարեջրի գործարանն է: Նրա գարեջուրը կարելի է հանդիպել նույնիսկ ԱՄՆ-ում, էլ չխոսենք Եվրոպայի մասին։
Այս գարեջուրը պատրաստվում է բացառապես ծխեցրած ածիկի միջոցով։ Բուն գարեջրի գործարանը և նկուղներն, որտեղ խմորվում է խմիչքը, գտնվում են Բամբերգի պատմական թաղամասում, և հասարակ մահկանացուներին արգելված է մտնել այնտեղ:

Իսկական Ռաուհբիր կարելի է համտեսել մոտակայքում՝ Դոմինակեներշտրասսեն- 6 հասցեում, որտեղ գտնվում է Schlenkerla հին գարեջրատունը։ Այդ հաստատությունը բացվել է միջնադարում, դրա մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1405 թվականին։ Այնտեղ յուրաքանչյուր այցելու հազվագյուտ հնարավորություն ունի համապատասխան միջավայրում համտեսելու միջնադարյան բաղադրատոմսերով պատրաստված գարեջուր:

Բավարիայի մյուս գարեջրագործական գործարաններից «ապխտած» մասնագիտացումից հարկ է նշել Spezial-ը։ Նրանք օգտագործում են իրենց բաղադրատոմսը՝ ծխեցրած ածիկը խառնում են սովորական ածիկի հետ բուրմունքի անհրաժեշտ ինտենսիվությունը զարգացնելու համար։ Ծխեցնում են ածիկը բացառապես հաճարենու փայտով։

Ի դեպ, ածիկի չորացման այդ մեթոդը շատ նման է շոտլանդական վիսկիի արտադրության ժամանակ օգտագործվողին։ Բայց Շոտլանդիայում այդ նպատակով միայն տորֆ է օգտագործվում։
Ռաուհբիրին, որպես կանոն, ավելի շատ ածիկ չեն ավելացնում, քան ավանդական բավարական գարեջրերի դեպքում։ Դա այնպես են անում, որ ապխտած մսի բույրը հետին պլանում լինի՝ առանց շատ արտահայտվելու։


 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular