ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոստովանական ցուցմունքի հետքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն անհոգնել խոսեց հինգ ժամից ավել, բավական հանգիստ տոնայնությամբ ստերի նոր «պորցիա» նետելով հանրային տիրույթ։ Ըստ էության՝ Փաշինյանը նորություն չէր ասում և «սկանդալային» ու «սենսացիոն» բացահայտումներ չկային, ընդամենը ճիշտ կառուցած ու դերաբաշխած շոու էր, որը ստացվեց։ Բանն այն է, որ մամուլում դեռևս օրեր առաջ գրվեց այն մասին, որ քննիչ հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման տեղեկատվական դաշտի կողմից «իգնոր» լինլու փաստով պայմանավորված, թիմին հատուկ հանձնարարություն էր տվել, որ տեղը տեղին նախապատրաստվեն հունիսի 27-ի նիստերին։

Հատկանշական է նաև այն, որ Փաշինյանն ողջ հանդիպման ընթացքում բավական հավասարակշռված էր պահում ու փորձում հարցերին, ըստ իրեն, «բովանդակային» մեկնաբանություններ անել, սակայն ևս մեկ անգամ դատարակախոսությամբ էր զբաղված՝ զբաղվելով հերթական մանիպուլացնելով։ Եթե փորձենք մի քանի դրվագով անդրադառնանք Նիկոլի ասածներին, եկեք հասկանանք, թե ինչ խնդիր է լուծում։ Նախ առաջին և ամենակարևոր խնդիրն Արցախի հարցից վերջնական հրաժարման փաստական հաստատումն է, երբ բերանացի ասում է, թե «հասկանալով, որ բանակցություններն այլևս փակուղում են, իշխանությունը փոխանցեցին ինձ»։ Նման ստոր ու պիղծ թեզի տիրաժավորումը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նոր խոսույթի շահարկման կարիք ունի և փորձում է ստեղծված իրավիճակի մեղքի համար դարձյալ մեղավոր նշանակել «նախկիններին»։ Տեսեք, նա բանակցային ողջ գործընթացն ոչ միայն «ջրում» է, այլ բացառապես ադրբեջանական թեզեր է գեներացնում՝ օրինակ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը դարձնելով իր խոսքի հիմնական առանցք։ Դրանից բացի Նիկոլի ոչ մի, կրկնում եմ, ոչ մի պնդում խորքային հիմք չուներ՝ ընդամենը «պասերով» թեմաներ էր բացում՝ ինչը շատ կարճ ժամանակում և առաջիկա շաբաթներում կտիրաժավորվեն տարբեր հարթակներում և սոցցանցերում։

Ի դեպ՝ հասկանալ է պետք, թե ինչու է հենց այս փուլում որոշել գնալ քննիչ հանձնաժողով և նման ինքնախոստովանական ցուցմունքներով հանդես գալ։ Սա արվում է մի քանի նպատակով․ առաջին Ադրբեջանի հետ տարվող հակհայկական գործընթացների համար անհրաժեշտ է ներքին լսարանին «զբաղմունք» տալ, որ խոսեն, ևս մեկ անգամ հիշեն «թալանչիներին» ու «կեղեքիչներին» և երկրորդ՝ հասկանա, թե ինչ է կատարվում ուկրաինական ճակատում։

Մյուս կարևոր դրվագը, որն իր խոսքում ակնարկում էր Փաշինյանը վերաբերվում էր զինվորականության քննադատության նոր ալիք բարձրացնելու գործընթացին։ Նա մի քանի պատերազմական դրվագների մասին նախ խոսեց «գաղտնի գրիֆով»՝ փորձելով ինտրիգ մտցնել, իսկ ավելի ուշ առանձին դրվագներով հնչեցրեց պատերազմի ժամանակ առանձին շրջաններում տեղի ունեցած գործողություններ։ Ակնհայտ է, որ թիրախում գեներալներն են և անկախ այն հանգամանքից, թե ներկա փուլում, որ գեներալն է համագործակցում քննիչ հանձնաժողովի հետ, ով, ինչ ցուցմունքով է հանդես եկել, ակնհայտ է, որ Նիկոլը բոլորին փուռն է տալու՝ իր համար հերթական տեսարանն ապահովելու նպատակով։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular