Ես ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի, բայց իրենց «ինադու» առաջ գնացի. Ալլա Լևոնյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾArmlur.am-ը հարցազրույց ունի երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստուհի Ալլա Լևոնյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացում ենք ստորև.
Արդուկն էլ միացնեիր` «Հայաստանն» էր երգում
Հանրության կողմից ճանաչված լինելու առաջին բերկրանքը զգացել եմ 1993-ին, երբ նոր էի ընդունվել «Արձագանք» ստուդիա: Այստեղ գրեցի «Օտարական» երգը, ապա այդ եւ «Վերադարձիր» երգերով մասնակցելով ամենամսյա «Բոհեմ» մրցույթ-փառատոնին` արժանացա 1-ին մրցանակի:
«Ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի»
Ես իմ ճանապարհին շատ դժվարություններ, հիասթափություններ, արցունքներ եմ ունեցել, բայց չեմ հանձնվել: Միջավայրը, որտեղ մուտք եմ գործել, սկզբնական շրջանում այսպիսին չեմ պատկերացրել: Այդ հիմա է, որ եփվել եմ ասպարեզում, ինքնահաստատվել եմ: Երբ նոր էի ընդունվել Երգի պետական թատրոն, երաժշտականորեն չէի մերվում միջավայրին:
Ես չէի երգում Սթիվի Ուանդեր, չէի կատարում սոուլ, եւ իմ երգերը ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից դիտվում էին որպես պրիմիտիվ գործեր, ես ընկալվում էի որպես ոչ լուրջ երգչուհի: Այդ մարդկանց ես շատ սիրում եմ եւ շնորհակալ եմ, որովհետեւ իրենց «ինադու» ես առաջ գնացի: Ես նրանցից շատ բան եմ սովորել: Բարեբախտաբար, Արթուր Գրիգորիչն ընկալել էր իմ տեսակը:
Նա ասում էր. «Դու «самородок» ես, որին չի կարելի դիպչել: Դու այնպիսին ես, ինչպիսին կաս, մի տեսակ, որը նման չէ մյուսներին»: Ինձ ասում էին, որ ես զուլալ գետ եմ, դաշտ: Եվ, իսկապես, ես ապրում եմ իմ փոքրիկ աշխարհի մեջ: Տարիները ցույց տվեցին, որ ժողովուրդը ունի իմ ներկայացրած երգի պահանջը, այլապես չէի մեկնի տարվա մեջ 5-6 երկիր՝ հյուրախաղերի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում