ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպիսի տպավորություն է, որ Արեւմուտքին չի հետաքրքրում Հայաստանը և Ադրբեջանը, գլխավորը Մոսկվային հակառակվելն է․ Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասում խաղաղություն հաստատելու Արեւմուտքի փորձերը կենսունակ են միայն այն պայմանով, որ չեն մրցակցի մեր պայմանների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական կողմի համար կարեւոր է, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը կայուն լինի»,-ասել է նա։

«Նորագույն պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ միայն արձանագրության համար մեծ թվով պայմանավորվածություններ են կնքվում, իսկ հետո դրանք չեն իրականացվում։ Ցավոք, որոշ պատճառներով դրանք չեն իրականացվում։ Ուստի պայմանագիրը պետք է կայուն լինի, այն պետք է ապահովի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շահերի հավասարակշռությունը, իսկ դրան կարելի է հասնել հայ-ադրբեջանական կարգավորման ճանապարհային քարտեզի հետեւողական իրականացման հիման վրա։ Այդ քարտեզը բաղկացած է 2020-2022 թթ․ ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածություններից։ Եթե հավելյալ որեւէ պայմանագիր պահանջվի, ապա պետք է մտածել այն մասին, որպեսզի այն աջակցվի, օրինակ, ՄԱԿ-ի որոշմամբ։ Դրա համար պետք է եւ՛ Երեւանի, եւ՛ Բաքվի համաձայնությունը։ Այնպիսի տպավորություն է, որ Արեւմուտքին չի հետաքրքրում Հայաստանը եւ Ադրբեջանը, գլխավորը Մոսկվային հակառակվելն է եւ պատմության մեջ մտնելն ու ըստ հնարավորության ազդեցության լծակներ ստեղծելը։ Անդրկովկասում խաղաղություն հաստատելու Արեւմուտքի փորձերը կենսունակ են միայն այն պայմանով, որ չեն մրցակցի մեր պայմանների հետ»,-ասել է Զախարովան։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular