Հետաքրքիր և միևնույն ժամանակ զարմանալի փաստեր մարդու մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԳիտնականները ուսումնասիրել և պարզել են մի շարք հետաքրքիր փաստեր մարդու մասին, որոնք Ձեր ուշադրությանն է ներկայացնում 1or.am-ը:
Գիշերը մարդու ուղեղը շատ ավելի ակտիվ է, քան ցերեկը:
Չորս տարեկան երեխան օրական գրեթե 437 հարց է տալիս:
Մինչև 116 տարի ապրելու շանս միայն երկու միլիոնից մեկն ունի:
Մարդը միակ արարածն է, ով լաց է լինում հույզերի պատճառով։
Մարդու ժպտալու ժամանակ աշխատում է մոտ 17 մկան:
Կանայք 2 անգամ ավելի շատ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:
Մարդու մարմնի ամենաուժեղ մկանը լեզուն է:
Դեմքի մազերն աճում են ավելի արագ, քան որեւէ այլ տեղ:
Ամեն տարի մեղվի խայթոցից ավելի շատ մարդ է մահանում, քան օձի:
Անհնար է լեզվով կպչել սեփական արմունկին: Մարդիկ շատ ավելի երկար կարող են դիմանալ առանց սննդի, քան առանց քնի:
Տղամարդիկ 10 անգամ ավելի շատ են տառապում դալտոնիզմով, քան կանայք:
Մարդ կարող է ցավ զգալ մարմնի այն մասի հատվածում, որը կորցրել է: Այս երևույթը անվանում են կարծեցյալ ցավ:
Բոլոր մարդիկ իրենց առանձնահատուկ հոտն ունեն:
Ցուցամատը ամենազգայուն մատն է: Շիկահեր տղամարդկանց բեղերն ավելի արագ են աճում քան սևահերներինը:
Բաց աչքերով փռշտալ հնարավոր չէ:
Մարդու մարմնում կա այնքան քանակությամբ յուղ, որքան որ անհրաժեշտ է 7 կտոր օճառ պատրաստելու համար:
Ձախ թոքն ավելի փոքր է, քան աջը, որպեսզի տեղ լինի սրտի համար:
Նյութը պատրաստեց 1or.am-ը