ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը խուսափել է Պուտինի հետ զանգից խռովության օրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում Եվգենի Պրիգոժինի «արդարության երթի» ու խռովության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, այդ թվում ՀԱՊԿ գծով իր դաշնակիցներ Ղազախստանի, Ղրղստանի, Բելառուսի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի նախագահների հետ։

Ամենայն հավանականությամբ, Պուտինն ոչ միայն տեղեկություններով էր կիսվում, այլ նաև մի շարք դեպքերում որոշակի նախազգուշացումներ էր անում, կամ տեղեկացնում էր , թե ի՞նչ է սպասվում Ռուսաստանին և նրա հետ միասին նաև «դաշնակիցներին»։

Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ հնարավոր է նաև որոշակի աջակցություն է ակնկալել։ Խոսքն ոչ թե ռազմական աջակցության, այլ քաղաքական աջակցության մասին է։ Օրվա ընթացքում Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին ամենաուշը հայտարարեցին Հայաստանի կառավարությունից։

Մեր աղբյուրներով՝ Փաշինյանը տարբեր պատրվակներով փորձել է խուսափել Վլադիմիր Պուտինի հետ զրույցից։ Միայն, երբ ակնհայտ է դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի միջնորդությամբ իրավիճակը կարգավորվում է, հօգուտ Կրեմլի օրինական իշխանության, Վլադիմիր Պուտինի դիրքերը գոնե ֆորմալ վերկանգնվել են, Փաշինյանը բարեհաճել է հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական իշխանական շրջանակներում կարծում են, որ Փաշինյանն երկար ժամանակ փորձել է խուսափել Պուտինի հետ խոսակցությունից, որպեսզի տեսնի, թե ինչ է տեղի ունենում, ո՞վ է կարողանում իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, կամ պահպանել իշխանությունը և միայն դրանից հետո հայտարարել, թե ու՞մ կողքին է կանգնած Նիկոլ Փաշինյանը։

Ըստ էության ակնհայտ է, որ այս հանգամանքը հասկացել են ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ Սա ևս մեկ հետաքրքիր շտրիխ է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ պատկերացումներում։ Նաև հետագայում նրա վարքի ու քաղաքական վարքաբանության վերաբերյալ կանխատեսումներ անելու։

Ըստ էության՝ Փաշինյանը հերթական անգամ ապացուցել է Ռուսաստանին, որ վստահելի դաշնակից չէ։ 

Գրետա Սարգսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular