ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն արագացել է». Փաշինյանը թվեր ներկայացրեց

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` վկայակոչելով Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալները։

«Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության աճի ցուցանիշ է արձանագրվել»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ 2022թ–ի մայիսին արդեն իսկ բավական բարձր տնտեսական ակտիվություն էր գրանցվել` 10.8 տոկոսի չափով, այսինքն կա ՏԱՑ-ի աճի արագացում:

«Մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ արդյուանբերությունն աճել է 5,3 տոկոսով, շինարարությունը՝ 18,4 տոկոսով, առեւտուրը՝ 28,6 տոկոսով,  ծառայությունները՝ 12,3 տոկոսով:

Շատ ուրախալի փաստ ունենք, գնաճի որոշակի անկում ունենք եւ մայիսին կազմել է 1,3 տոկոս:

Այս տարվա 5-ամսյա (հունվար-մայիս) ցուցանիշները եւս հուսադրող են, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը՝ 12,5 տոկոս: 5 ամսում արդյունաբերությունն աճել է 3 տոկոսով, շինրարությունը՝ 16,7 տոկոսով, առեւտուրը՝ 24 տոկոսով, ծառայությունները՝ 19,9 տոկոսով: Ուրախալի է, որ ունենք արտահանման էական աճ՝ շուրջ 93 տոկոսով: Սա մեզ բավականին ուրախացնում է»,-հայտարարեց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular