ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ բանկային համակարգում ունենք ռեկորդային ցուցանիշներ. 2018-ի համեմատ ավանդների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ բանկային համակարգում ունենք ռեկորդային ցուցանիշներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023-ի մայիսին կազմել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի համար ռեկորդային ցուցանիշ է: Բայց ապրիլինն էլ էր ռեկորդային ցուցանիշ: Նախորդ ամսվա համեմատ 12 մլրդ 841 մլն դրամի աճ ենք ունեցել: 2018–ի մայիսի համեմատ 2023-ի մայիսին ավանդների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է, ավել է ավելի քան 2,5 տրլն դրամով կամ 96,7 տոկոսով:

Բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը շատ կարևոր է, որ լինի այսպիսին։ Տնտեսական զարգացումն այն ամենաէական գործոնն է, որ մեզ պետք է հնարավորություն տա հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները»,– ասաց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular