ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամեն ինչ՝ իշխանության պահպանման համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չնայած այն բազմաթիվ սոցիոլոգիական հարցումների տվյալների ու վարկանիշային կենտրոնների հրապարակած ցուցանիշների, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ունի 12-14 տոկոս հեղինակություն, նա շարունակում է մնալ իշխանության ղեկին՝ ավելին, օրըստօրե մեծացնում է իր քաղաքական ճնշումների գործիքակազմը։

Ակնհայտ է, որ Փաշինյանը բոլորից փայլուն է գիտակցում, որ հանրային լայն շրջանակների մոտ չունի աջակցություն, որ իր քայլերից ազգաբնակչության մեծ մասը դժգոհ է, բայց նա թքած ունի ցանկացած ցուցանիշի վրա, նա պատրաստ է անգամ պետականությունը դնել ու արդեն իսկ դրել է զոհասեղանին, որպեսզի պահի սեփական աթոռը։ Ավելին, Նիկոլն ամբողջովին տիրապետում է բոլոր հնարքներին, թե ինչպես մարդկանց մանիպուլացնի և տեղեկատվական տիրույթում իր որդեգրած քաղաքականությունը շարունակում է համակարգված իրականցնել։ 

Այսօր փաշինյանական իշխանությունն ամենատարբեր միջոցներով ու տեխնոլոգիաներով դեռևս կարողանում է անել այնպես, որ մյուսները նույնպես չունենան հանրային վստահություն։ Հենց այդ պատճառով էր, որ իր վերջին մի քանի հանրային խոսքում առանձին դրվագներով խոսում է նախկին նախագահներից, ընդդիմության առանձին գործիքների մասին, տալիս գնահատականներ՝ այդ կերպ հանրության կողմից փորձում դժգոհությունների նոր ալիք գեներացնել։ Համաձայնեք, որ ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում դա հարաբերականորեն հեշտ լուծելի խնդիր է, որին ծառայեցվում են բազմաթիվ շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած պետական կառավարման համակարգից ու պետական քարոզչական միջոցներից, մինչև Նիկոլի իշխանության թիվ մեկ «փրկիչ» ՊՈԱԿ-ի ֆեյքերը, որոնք օր ու գիշեր ունեն մեկ առաքելություն՝ փրկել Փաշինյանի վարկանիշը, տարբեր մեկնաբանությունների ու հիմարագույն, անբովանդակ քննադատություն հնչեցնելով ընդդիմադիրների հասցեին։

Վերջին շրջանում փաշինյանական ագիտատորական գործիքակազմում մի նոր դետալ է ավելացել, ըստ որի՝ իշխանությանը սպասարկող տարբեր քվազիլրատվականներ ու անհասկանալի ծագում ունեցող և որպես լրագրող ներկայացող դեմքեր, փորձում են ընդդիմադիրների անվան տակ մարդկանց մոտ կարծիք հարցնել, իբր թե սոցհարցումների անվան տակ։ Այս էժան «տրույկն» այնքանով է զավեշտալի, որ, այսպես կոչված, հարցվածների մեջ հատուկ ընտրվում և մոնտաժվում են միայն այն անձիք, ովքեր սրբադասում են Նիկոլին և փառաբանում նրա քաղաքական կուրսը։ Հաջորդ դրվագում արդեն ֆեյսբուքյան և այլ հարթակներում տարբեր կտորներով այս ֆարսը դրվում է տիրաժավորման, ու «մեծարգո վարչապետին» զեկուցվում, որ խնդիրը լուծված է։   

Պարզ է մի բան, Փաշինյանն ոչ մի կերպ չի պատրաստվում գիտակցել իր քայլերի անդառնալիությունը, գնում է բոլոր ստոր միջոցների, որոշ դեպքերում սեփական թիմակիցների «ժերտվա» տալով անգամ, միայն թե վայելի իշխանությունը։ Բացի դրանից, նկատելի է դառնում ատելության խոսքի մի ուրիշ աստիճանի նոր տիրաժավորման գործընթաց, որտեղ տարբեր բևեռներում գտնվող անձիք՝ պատրաստ են հանուն Նիկոլի անել ամեն ինչ և հենց այս դրվագը Փաշինյանը ծառայեցնում է սեփական քաղաքական քմահաճույքին։ Վերջին շրջանում հաճախ է նկատվում հանրային էսկալացիաների տարբեր դրսևորումներ և դա, ըստ էության, Փաշինյանի սրտով է, քանի որ նա սեփական գահը պահելու համար պատրաստ է նաև բախումների՝ ընդհուպ քաղաքացիական պատերազմի։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular