ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ում մնացած խորհրդային զրահատեխնիկան կծառայի որպես հուշարձան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 29-ի նիստում կայացված  որոշմամբ ՀՀ ՊՆ-ում առկա նախկին ԽՍՀՄ ԶՈւ-ից մնացած չշահագործվող մեկ «ՄՏԼԲ ՍՏՐԵԼԱ-10» և երկու «ԲՏՌ-60» տիպի զրահափոխադրիչները կփոխանցվեն Վայոց Ձորի մարզի Արենի համայնքին` Հայրենական պատերազմին նվիրված հուշահամալիրներում տեղադրելու նպատակով։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունում առկա է նախկին ԽՍՀՄ ԶՈՒ-ից փոխանցված և ՀՀ ԶՈՒ-ում չշահագործված մեկ ՄՏԼԲ ՍՏՐԵԼԱ-10 և երկու ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչ (այսուհետ` գույք), որոնք, համապատասխանաբար, 2006 և 2014 թվականներին ճանաչվել են ոչ պիտանի, դուրս են գրվել ու կազմաքանդվել, միաժամանակ որպես համայնքում տեղադրվող գույք հավանության են արժանացել վերոնշյալ համայնքի ղեկավարի կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված կազմաքանդված (առկա է միայն իրանը (կմախքը)) ՄՏԼԲ ՍՏՐԵԼԱ-10 և ԲՏՌ-60 տիպի զրահափոխադրիչները նվիրաբերել համայնքին: Գույքը կազմաքանդման արդյունքում չի հանդիսանում պաշտպանական նշանակության և իր նշանակությամբ նախատեսված չէ գաղտնի աշխատանքների կատարման համար:

Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular