ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանի հիմնական մտահոգությունները վերաբերել են գործին և խափանման միջոցին․ ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել: Նրա հիմնական մտահոգությունները վերաբերել են գործին, գործի քննությանը, ինչպես նաև իր խափանման միջոցին վերաբերելի հանգամանքներին: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ես գործուղման էի Վիեննայում, պարոն Աշոտյանին այցելել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները՝ իմ հանձնարարությամբ: Բոլոր փաստերը մենք արձանագրել ենք, փաստաթղթավորել ենք: Աշխատակազմի ներկայացուցիչները անընդհատ կապի մեջ են եղել պարոն Աշոտյանի փաստաբանի հետ: Բարձրացված հարցերի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար գրություններ ենք ուղարկել համապատասխան իրավասու մարմիններին և պարզաբանումները ստանալուց հետո կորոշենք ՄԻՊ հետագա գործողությունները»,- ասաց Մանասյանը:

Օմբուցենը խնդրեց հետագա գործողությունների համար սպասել իրավասու մարմինների պատասխանին․ «Մեզ համար շատ կարևոր է, թե քաղաքացին ինչ մտահոգություններ և դիրքորոշումներ է ներկայացնում, բայց շատ կարևոր է նաև հասկանալ մյուս կողմի՝ պետոական մարմնի դիրքորոշումը և միայն դրանց համադրման հիման վրա ենք կարողանում եզրահանգում իրականացնել: Կխնդրեմ՝ սպասենք պարզաբանումներին և նոր հասկանանք, թե մանդատի շրջանակներում ինչ հնարավոր գործողություններ կարող ենք անել»։

Մանասյանն անդրադարձավ Արմեն Աշոտյանի՝ քաղբանտարկյալ լինելուն․ «Քաղբանտարկյալ լինելու համար կարևոր է ոչ միայն քաղաքական գործունեությամբ զբաղվելը, այլև այն, որ առկա քրեական վարույթը լինի բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվելու պատճառով։ Հայաստանում մենք ունենք մի շատք վարույթներ, որոնցով անցնում են անձինք, ովքեր զբաղվում են քաղաքական գործունեությամբ։ Սա չի նշանակում, որ նրանք քաղբանտարյալներ են, բայց նշանակում է, որ մենք այս գործերի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինենք։

Պետությունը, իրավասու մարմինները պետք է շատ ուշադիր լինեն առաջին հերթին այն հանգամանքի նկատմամբ, որ եթե նույնիսկ տվյալ գործով անցնող անձը իրավական տեսանկյունից որևէ արարք է կատարել, բայց նրա հետ հավասար նաև այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ովքեր հանցավոր և դատապարտելի արաքներ են կատարել, նրանք ևս պատասխանատվության ենթարկվեն։ Մեր տեսանկյունից կարևոր է, որ երաշխավորվի հավասարությունը»,- ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular