ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ԳՇ պետն այցելել է մարտական դիրքեր, հանձնարարել «վճռականորեն կանխել ցանկացած սադրանք»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը այցելել է «ղարաբաղյան տնտեսական գոտում» տեղակայված զորամասեր ու մարտական դիրքեր, հաղորդում է Sputnik–ը։

Նա խորհրդակցություն է անցկացրել ցամաքային զորքերի մարտական կառավարման կենտրոնում, այնուհետև այցելել օկուպացված Քարվաճառում, Բերձորում և Ակնայում տեղակայված զորամասեր, եղել է նաև մի շարք մարտական դիրքերում։

«Հրամանատարության առջև խնդիրներ են դրվել ավելի լավ կազմակերպել մարտական հերթապահությունը, բարձրացնել անձնակազմի զգոնությունը և վճռականորեն կանխել ցանկացած սադրանք», ասված է հաղորդագրության մեջ։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular