ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ Սուրովիկինը ձերբակալվել է․ FT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալվել է «Վագներ»-ի վարձկանների անհաջող ապստամբությունից հետո։ Նրան կասկածում են անկարգությունների ժամանակ Եվգենի Պրիգոժինի կողմն անցնելու մեջ, հայտնում է Financial Times-ը։

«Ռուս բարձրաստիճան գեներալ Սուրովիկինից, ով հայտնի է, որ լավ հարաբերություններ ունի «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ, մի քանի օր շարունակ ոչ մի տեղեկություն չկա: Նա բերման է ենթարկվել»,–գրում է թերթը՝ վկայակոչելով գործին ծանոթ երեք անձանց։

Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյոք Սուրովիկինը մեղադրվել է շաբաթ օրը Պրիգոժինի գլխավորած ապստամբությանը մասնակցելու համար, թե՞ նրան պարզապես ձերբակալել են հարցաքննության համար։

Ըստ թերթի, մոսկովյան վերնախավի անդամները հայտնել են, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինն անվտանգության ծառայությունների վերնախավի մաքրման օպերացիա է սկսել։ 

«Պուտինը գիտեր [Պրիգոժինի ապստամբության պլանների] մասին, ինչպես հասկանում ենք, նախապես, և, հետևաբար, կարող էր ինչ-որ չափով նախապատրաստվել։ Նա տեսնում էր, թե ով ինչ է անում այդ օրը։ Իսկ հիմա մաքրում է»,- հրատարակությանը հայտնել է արեւմտյան պաշտոնյան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular