ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ` «Ճվճվ Արոյի» որդու հետ կատարվածից. ինչ կապ ունի նրանց հետ պայծառատես Անի Գրիգորյանը

ԻՐԱՎՈՒՆՔ

Asekose.am-ը գրում է.

Համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ օրերս Ծաղկաձոր քաղաքի խաղատներից մեկում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Հնչել էր կրակոց, ինչի հետևանքով վնասվել էր Սարգիս Վարդանյանի ոտքը, ով հանցագործ աշխարհում հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան է:

Ոմանք նշում էին, որ դեպքը պատահականություն է, ոմանք էլ` հակառակը:

Asekose.am-ին տվյալ թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել պայծառատես Անի Գրիգորյանն, ով այս ընտանիքի սանիկն է.

«Նրանք իմ քավորական ընտանիքի անդամները չեն միայն, նրանց ես իմ հարազատ եղբոր պես եմ ընդունում: Հիանալի ընտանիք, մայր ու հայր ունեն: Ինձ զայրացնում է ամեն անգամ այն փաստը, որ տեղեկություններ են տարածվում, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Շահարկվում է անընդհատ խաղատանը լինելու փաստը, այնպես, կարծես ամեն երկրորդն այսօր չի գնում խաղատուն: Այո, տեղի է ունեցել դեպք, բայց եղել է պատահականություն, տղայի գրպանում է եղել զենքը, անզգուշության պատճառով հնչել է կրակոց, ինչի արդյունքում հենց իր ոտքն է վնասվել: Թե չէ նշում են, որ ինչպես միշտ իրենք այդ իրավիճակներից չոր են դուրս գալիս, իսկ եթե վատ բան չեն արել, ինչու՞ պիտի չոր դուրս չգան: Անհարմար է, երբ առանց ճանաչելու վարկաբեկում են»:

Զրույցի վերջում պայծառատեսը նշեց, որ այս պահին վիրավոր տղան իրեն շատ լավ է զգում, և ոչ մի անհանգստացնող խնդիր չկա.

«Սարգիսն իրեն շատ լավ է զգում: Վնասվածքը լուրջ չէ: Ազնիվ մարդկանց հետ երբեք վատ բան չի լինում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular